27 Հունվարի 2009, 44 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Երկարամյա ազգանվեր գործունեություն ծավալելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ե. Ազատյան - Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի և Կանադայի կենտրոնական վարչության փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ
Թ. Ավագյան - Շվեյցարիայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ
Բ. Մկրյան - ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թեքեյան մշակութային միության մասնաճյուղի նախագահ
Վ. Ուզունյան - «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ