26 Հունվարի 2009, 43 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը uահմանելու մաuին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
Հաuտատել Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի համար ՄԶԱ-ի ֆինանսական ճգնաժամի արագ արձագանքման հիմնադրամի (Համաշխարհային բանկի) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 25 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի բանակցությունների հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (պատվիրակության ղեկավար)
Վ. Արամյան - ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Բախտամյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնoրեն