29 Ապրիլի 2005, 283 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
1. Ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում երկարատև ու անբասիր աշխատանքային գործունեության համար Մարգո Հարությունի Սարինգուլյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը: