26 Հունվարի 2009, 40 - Ա
Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2009 թվականի հունվարի 25-30-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կենդանիների գենետիկական ռեսուրսների ազգային համակարգողների համար կազմակերպվող տեխնիկական սեմինարին և միջկառավարական տեխնիկական աշխատանքային խմբի 5-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։