Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2009, 39 - Ա

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին 2009 թվականի հունվարի 25-28-ը գործուղել Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության հիմնադիր համաժողովին և նախապատրաստական հանձնաժողովի անդրանիկ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ա. Մովսիսյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Մովսիսյանի` Բոնն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023