26 Հունվարի 2009, 37 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը՝
Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (հայկական պատվիրակության ղեկավար)
Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։