29 Ապրիլի 2005, 281 - Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 10-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2005 թվականի մայիսի 2-ին Երևանում կայանալիք` Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 10-րդ նիստին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմը`
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի մայիսի 2-ին կայանալիք` Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 10-րդ նիստի անցկացման և ամերիկյան պատվիրակության ընդունելության հետ կապված ծախսերը` 5000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: