Վարչապետի որոշումներ

23 Հունվարի 2009, 32 - Ա

Ա. ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 2008 թվականի բյուջեի աուդիտի նպատակով եռյակի ձևաչափով աուդիտորների խմբի հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ-ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի պետ Ա. Սաքապետոյանի` 2009 թվականի հունվարի 18-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը` բացառությամբ ճանապարհածախսը, ինչպես նաև 2009 թվականի հունվարի 19-20-ը գիշերավարձի և օրապահիկի ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ-ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի պետ Ա. Սաքապետոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։