Վարչապետի որոշումներ

22 Հունվարի 2009, 31 - Ա

Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին 2009 թվականի հունվարի 28-30-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համաշխարհային ուղղվածության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար։
2. Մ. Մելիք-Բախշյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։