Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2009, 28 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում «Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բաժնի պետ» բառերը փոխարինել «Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ» բառերով։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր