21 Հունվարի 2009, 25 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 163-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 15-ի «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 163-Ա որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետում «2008 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2009 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ», իսկ «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը՝ «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով։