20 Հունվարի 2009, 22 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից 43-րդ նստաշրջանի ժամանակ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի պաշտպանության նպատակով 2009 թվականի հունվարի 22-25-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ն. Դուրյանի, Ա. Թանաշյանի, Ա. Հարությունյանի, Գ. Ավագյանի և Մ. Աղաջանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի, Ձ. Աղաջանյանի և Ա. Քոչարյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
u_files/file/decrees/varch/2009/01/09_22.pdf