Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2009, 17 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով ու 167-րդ հոդվածի 2-րդ մասով և ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանին հետ կանչել 2007 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդից՝ 2009 թվականի հունվարի 15-ից։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի` 2007 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխել և տրամադրել 2009 թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։