Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2005, 274 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 15-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի N 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ - գլխավոր տնօրենին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023