Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2009, 10 - Ա

ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 8-րդ ենթակետով`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) համակարգել Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագրի ստորագրման հետ կապված գործընթացները.
2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքների կանոնակարգման վերաբերյալ։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու և ստորագրելու Կայուն զարգացման ծրագրի սոցիալական գործընկերության համաձայնագիրը։