12 Հունվարի 2009, 8 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Ապագա մայրաքաղաքներ» խորագրով միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունվարի 13-16-ը Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Մելիքյանին։
3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
4. Վ. Դանիելյանի, Կ. Արեյանի ու Խ. Ադումյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։