Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2005, 273 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 902-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 902-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

Իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսաբյուջետային և ակտուարական հաշվարկների վարչություն

Վերահսկողության և մոնիտորինգի վարչություն

Սոցիալական ապահովագրության և առանձին ծրագրերի վարչություն

Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն

Անհատական (անձնավորված) հաշվառման վարչություն

Արտաքին և հասարակայնության հետ կապերի բաժին

Վճարումների ծառայություն

Գործերի կառավարչություն»:

Արխիվ

2024

2023