12 Հունվարի 2009, 7 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Կատարի մունիցիպալ և բնակավայրերի ծրագրավորման հարցերով նախարար շեյխ Աբդ ալ-Ռահման բին Խալիֆա Աբդ ալ-Ազիզ Ալ Թանիի հրավերով՝ 2009 թվականի հունվարի 11-13-ը Կատարի Պետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Մելիքյանին։
3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Կատարի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ղարիբջանյանի` Կատարի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Կ. Կարապետյանինը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կատարի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։