Վարչապետի որոշումներ

9 Հունվարի 2009, 2 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչության արտաքին շուկաներում գործառնությունների բաժնի պետ Գ. Սարգսյանին (համաձայնությամբ) 2009 թվականի հունվարի 12-15-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հետ կապված հարցերի քննարկման համար։
2. Հ. Բեգլարյանի և Ս. Կարայանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի և Գ. Սարգսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։