Վարչապետի որոշումներ

15 Հունվարի 2009, 16 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2009 թվականի հունվարի 21-24-ը գործուղել Ամստերդամ (Նիդեռլանդների Թագավորություն)` տրանսպորտի, առողջության և շրջակա միջավայրի հարցերով համաեվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների 3-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Պապյանի` Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամստերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։