Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2009, 12 - Ա

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին 2009 թվականի հունվարի 14-16-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Երիցյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։