Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2008, 1097 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Երևանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծվող ցիկլոտրոնային միջուկային կենտրոնում ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության և հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի` 2008 թվականի դեկտեմբերի 16-18-ը Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։