Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2005, 269 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով և յուրաքանչյուրին 25 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Ղեկավարի ֆոնդ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին դրամական պարգևատրմամբ խրախուսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բազմավաստակ գիտաշխատողներ, Հայրենական մեծ պատերազմի հետևյալ վետերաններին՝

Ռ. Ղազարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Ս. Սարինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Յա. Խաչիկյան - փիլիսոփայական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր

Ս. Միրզոյան - կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գ. Պողոսյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գ. Աբրահամյան - պատմական գիտությունների դոկտոր

Ռ. Ալեքսանյան - կենսաբանական գիտությունների դոկտոր

Զ. Ղասաբյան - պատմական գիտությունների դոկտոր

Գ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող

Լ. Ազիզբեկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տպարանի տնօրենի տեղակալ

 

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի և դրամական պարգևատրումների հանձնումը:

Արխիվ

2024

2023