Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2008, 1093 - Ա

Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ԴԵՆՊԱՍԱՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մ. Ապրեսյանին 2009 թվականի հունվարի 11-16-ը գործուղել քաղաք Դենպասար (Ինդոնեզիա)` Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի 13-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Մ. Ապրեսյանի` Դենպասար գործուղման հետ կապված ծախսերը (ներառյալ Սինգապուր և Ինդոնեզիա մուտքի արտոնագրերի վճարները, Սինգապուրում մեկ գիշերավարձի և երկու օրապահիկի ծախսերը) կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Ապրեսյանի` Դենպասար մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մ. Ապրեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դենպասար գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։