29 Դեկտեմբերի 2008, 1092 - Ա
Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանին 2009 թվականի հունվարի 21-23-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ համագործակցության իրավապայմանագրային բազայի վերանայման հարցերով փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։
2. Ա. Մինասյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։