Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2008, 1090 - Ա

Կ. ԿՐԻՏՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2009 թվականի բյուջեի նախագծի վերջնական համաձայնեցման նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կ. Կրիտյանի` 2008 թվականի դեկտեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կ. Կրիտյանին` եռօրյա ծամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։