27 Դեկտեմբերի 2008, 1085 - Ա
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով հաշվապահական հաշվառման ու աուդիտի ոլորտների բարեփոխումների անհրաժեշտությունից`
1. Ստեղծել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Հանձնաժողովին`
1) շահագրգիռ կազմակերպություններ ներկայացնել առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքներում այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին ներգրավելու վերաբերյալ.
2) եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների իրականացման ռազմավարական ծրագիրը։
3. Հանձնաժողովի նախագահին` բանակցել միջազգային կազմակերպությունների հետ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների իրականացման ռազմավարական ծրագրի մշակման, փորձաքննության և իրականացման հետ կապված հարցերի շուրջ։