Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2004, 82 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2004 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 8-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-

նախարար, ՀՀ պետական կառավարման համակարգի

 բարեփոխումների հանձնաժողովի նախագահ

(պատվիրակության ղեկավար)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Մ. Բադալյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման

 կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

Պ. Սաֆարյանինը և Մ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Մ. Թոփուզյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ռ. Հարությունյանինը` Համաշխարհային բանկի «Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանում» վարկային ծրագրով նախատեսված ԾԻԳ-ի պահպանման ծախսերի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը։

Արխիվ

2024

2023