24 Դեկտեմբերի 2008, 1075 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 923-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հ. Խառատյանի փոխարեն ընդգրկել Դ. Մուրադյանին, Ս. Քալանթարյանի փոխարեն` Տ. Տիգրանյանին, իսկ Վ. Զաքարյանի փոխարեն` Տ. Խաչատրյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Խառատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,
բ.«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս.Քալանթարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Տ. Տիգրանյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Վ. Զաքարյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը` «Տ. Խաչատրյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության գլխավոր մասնագետ
Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչու-
թյան բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ
Ա. Բարլեզիզյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի վարիչ
Ֆ. Խլղաթյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ
Ն. Առաքելյան - Երևանի պետական լեզվաբանական համալսարանի գործնական ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ».
4) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում ընդգրկված Վ. Սողոմոնյանի և Ա. Կարապետյանի պաշտոնների փոփոխության կապակցությամբ
«Վ. Սողոմոնյան - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար» և «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Սողոմոնյան - ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար» և «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերով։