Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1069 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 926-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ի. Զաքարյանի փոխարեն ընդգրկել Ա. Գրիգորյանին, Հ. Բաղդասարյանի փոխարեն` Գ. Հովհաննիսյանին, Լ. Ասատրյանի փոխարեն` Ք. Ապրիյանին, Ա. Սևոյանի փոխարեն` Ա. Սարգսյանին և Վ. Թամրազյանի փոխարեն` Հ. Շահնազարյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ի. Զաքարյան -ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Բաղդասարյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության N 3 արհեստագործական ուսումնարանի տնօրեն» բառերը փոխարինել «Գ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ» բառերով,
գ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Ասատրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ք. Ապրիյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի», «Ա. Սևոյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը` «Ա. Սարգսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող», իսկ «Վ. Թամրազյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող» բառերը` «Հ. Շահնազարյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով։