Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1068 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 927-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ս. Երիցյանի փոխարեն ընդգրկել Բ. Եսայանին, Ա. Նազլուխանյանի փոխարեն` Ա. Չատինյանին, Լ. Գյուլզադյանի փոխարեն` Ռ. Չոբանյանին և Մ. Հարությունյանի փոխարեն` Ա. Ամիրյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Երիցյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Նազլուխանյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ա. Չատինյան - ֆիզմաթ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Լ. Գյուլզադյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ռ. Չոբանյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Մ. Հարությունյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ա. Ամիրյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի» բառերով.
3) խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերը փոխարինել «Հ. Քոչինյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության պետ» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Դ. Լոքյան -կենսաբանական գիտությունների թեկնածու», իսկ «Վ. Բաղդասարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը` «Վ. Բաղդասարյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ» բառերով։
 

Արխիվ

2024

2023