24 Դեկտեմբերի 2008, 1063 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Տ. Թորոսյանի փոխարեն ընդգրկել Հ. Աբրահամյանին, Հ. Աբրահամյանի փոխարեն` Ս. Լալայանին, Տ. Սարգսյանի փոխարեն` Ա. Ջավադյանին, Լ. Մկրտչյանի փոխարեն` Ս. Սեյրանյանին, Ս. Բեգլարյանի փոխարեն` Բ. Բեգլարյանին, Մ. Ֆահրադյանի փոխարեն` Կ. Աբգարյանին, Մ. Հարությունյանի փոխարեն` Թ. Նալչաջյանին,
Զ. Կիրակոսյանի փոխարեն` Լ. Վարդանյանին, Ն. Ավագյանի փոխարեն` Վ. Գևորգյանին, Գ. Սիմոնյանի փոխարեն` Ս. Ավետիսյանին և Հ. Իսպիրյանի փոխարեն` Վ. Ենգիբարյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Տ. Թորոսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)»,
«Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը` «Ս. Լալայան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)»,
«Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերը` «Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել
«Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար», «Ս. Բեգլարյան - «Շեն» կոնցեռնի նախագահ (համաձայնությամբ)» բառերը` «Բ. Բեգլարյան - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Ֆահրադյան - ՀՊՏՀ-ի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Կ. Աբգարյան - ՀՊՏՀ-ի «Մաքսային և ապահովագրական գործ» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր», «Մ. Հարությունյան - ՀՊՏՀ-ի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր» բառերը` «Թ. Նալչաջյան - ՀՊՏՀ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր» ամբիոնի պրոֆեսոր», «Զ. Կիրակոսյան - ՀՊՏՀ-ի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ» բառերը`
«Լ. Վարդանյան - ՀՊՏՀ-ի բիզնեսի կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր» բառերով.
դ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ն. Ավագյան - ՀՊՏՀ-ի վիճակագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Գևորգյան - ՀՊՏՀ-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող», «Հ. Իսպիրյան - ՀՊՏՀ-ի ֆինանսներ և վարկ ամբիոնի ասպիրանտ» բառերը` «Վ. Ենգիբարյան - ՀՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող», «Գ. Սիմոնյան - ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը` «Ս. Ավետիսյան - ՀՊՏՀ-ի տեսական տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) խորհրդի անդամի պաշտոնի փոփոխության կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով,
բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ. Բադանյան - ՀՊՏՀ-ի ընդհանուր ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Բադանյան - ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի վարիչ»,
«Մ. Զաքարյան - ՀՊՏՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ» բառերը` «Մ. Զաքարյան - ՀՊՏՀ-ի հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ», իսկ «Հ. Ղուշչյան - ՀՊՏՀ-ի մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ» բառերը` «Հ. Ղուշչյան - ՀՊՏՀ-ի մակրոտնտեսական քաղաքականության և կարգավորման ամբիոնի վարիչ» բառերով։