Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2008, 1057 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Լ. Մկրտչյանի փոխարեն ընդգրկել Ա. Ավետիսյանին, իսկ Խ. Սուքիասյանի փոխարեն` Ա. Աղաբեկյանին.
2) այդ կապակցությամբ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Լ.Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա.Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ», իսկ «Խ.Սուքիասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը` «Ա.Աղաբեկյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ֆ. Սարգսյան -ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Հակոբյան - Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ»,
2/ «Ուսանողությ բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Կ. Դերձյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի 4-րդ կուրսի ուսանող
Կ. Թոռչյան - Հայաստանի պետական - ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ին‎ֆորմատիկայի դեպարտամենտի ասպիրանտ
Դ. Գարակյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ին‎ֆորմատիկայի դեպարտամենտի 4-րդ կուրսի ուսանողուհի
Մ. Սահակյան -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի դեպարտամենտի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
Մ. Նահապետյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանողուհի
Է. Տիգրանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության դեպարտամենտի 3-րդ
կուրսի ուսանող
Ա. Ավետյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ին‎ֆորմատիկայի դեպարտամենտի մագիստրատուրայի 1-ին
կուրսի ուսանողուհի
Շ. Իսայան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի
դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանողուհի»։