Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2008, 1054 - Ա

Վ. ԲԱԽՇԵՑՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետի տեղակալ Վ. Բախշեցյանին 2008 թվականի դեկտեմբերի 22-25-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` միգրացիոն գործընթացների կարգավորման ոլորտում 2009 թվականի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների համագործակցության գերակա ուղղությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Վ. Բախշեցյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետի տեղակալ Վ. Բախշեցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023