13 Ապրիլի 2005, 246 - Ա
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 50-րդ հոդվածների երրորդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ներկայացրած ատեստավորման արդյունքները՝
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահ Էլմիրա Վանուշի Միքայելյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: