Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 941 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածում՝
ա. հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր դ 61» տողը.
բ. լրացնել հետևյալ նոր տողով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր դ 134».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի քաղաքացիական ծառայության դ 53 պաշտոնի անձնագրի 2-րդ բաժնի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ծառայության պետի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալը, ծառայության բաժնի վարիչներից մեկը։
Ծառայության պետի տեղակալը ծառայության պետի, ծառայության պետի տեղակալի բացակայության դեպքում փոխարինում է նրան»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023