Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2004, 81 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության N 24 պաշտոնի անձնագրի՝

VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետը «ռուսերենին» բառից հետո լրացնել «ֆրանսերենին, կամ» բառերով,

VII գլխի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ1» ենթակետով.

«գ1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցող հանդիպումներին և կազմում արձանագրություններ».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության N 28 պաշտոնի անձնագրի VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետում «ֆրանսերենին» բառը փոխարինել «անգլերենին» բառով.

գ) ուժը կորցրած ճանաչել VII գլխի 11-րդ կետի «ա» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։