Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1074 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 922-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 922-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Կ. Խոդիկյանի փոխարեն ընդգրկել Դ. Մուրադյանին, Ա. Սահակյանի փոխարեն` Կ. Արեյանին, Է. Թորոսյանի փոխարեն` Ն. Ներսիսյանին, Ն. Նազարյանի փոխարեն`
Ֆ. Գևորգյանին, Ա. Ասլիբեկյանի փոխարեն` Դ. Ասատրյանին, Է. Ոսկանյանի փոխարեն`
Հ. Ավագյանին, Ս. Խաչատրյանի փոխարեն` Ա. Մակարյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ», իսկ
«Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» բառերը` «Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ» բառերով.
բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում
«Է. Թորոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ‎ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Ներսիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող», «Ն. Նազարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ‎ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը` «Ֆ. Գևորգյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանող», «Ա. Ասլիբեկյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ‎ֆակուլտետի ասպիրանտ» բառերը` «Դ. Ասատրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնի 2-րդ կուրսի ուսանող», «Է. Ոսկանյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ‎ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի» բառերը` «Հ. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնի 2-րդ կուրսի ուսանող», «Ս. Խաչատրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի ‎ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը`
«Ա. Մակարյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա» բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) Ս. Սարգսյանի պաշտոնի փոփոխության կապակցությամբ «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնի առաջին տողում «ռեկտոր» բառը փոխարինել «դասախոս» բառով.
4) Ե. Ղազանչյանի պաշտոնի փոփոխության կապակցությամբ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ե. Ղազանչյան - ՀՀ թատերական գործիչների միության նախագահ» բառերը փոխարինել «Ե. Ղազանչյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար» բառերով։