24 Դեկտեմբերի 2008, 1073 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 921-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 921-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Կ. Խոդիկյանի, Ս. Հովհաննիսյանի, Ա. Միսկարյանի, Կ. Մովսիսյանի և Ա. Մուրադյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Դ. Մուրադյանին, Ս. Գրիգորյանին,
Ն. Գևորգյանին, Ա. Կիրակոսյանին և Ա. Գրիգորյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Հովհաննիսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Գրիգորյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» բաժնի 3-րդ կուրսի ուսանող», «Ա. Միսկարյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական զարդարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ն. Գևորգյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դիզայնի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի», «Կ. Մովսիսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը`
«Ա. Կիրակոսյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի բաժնի 3-րդ կուրսի ուսանող», «Լ. Մուրադյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական զարդարվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ա. Գրիգորյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով.
3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում ընդգրկված Վ. Սողոմոնյանի պաշտոնի փոփոխության կապակցությամբ «Վ. Սողոմոնյան - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար» բառերը փոխարինել «Վ. Սողոմոնյան - ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար» բառերով։