Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1072 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ս. Օհանյանի փոխարեն ընդգրկել Ա. Բադալյանին, Վ. Բարսեղյանի փոխարեն` Ա. Գյուրջյանին, Գ. Մարտիրոսյանի փոխարեն` Ա. Ղարիբյանին, Գ. Մխեյանի փոխարեն`
Հ. Հակոբյանին և Մ. Խանիկյանի փոխարեն` Լ. Հովումյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ», «Վ. Բարսեղյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար» բառերը` «Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ», իսկ «Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը` «Ա. Ղարիբյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Գ. Մխեյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով,
գ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Խանիկյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիդրոշինարարության և քաղաքային տնտեսության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Հովումյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ջերմագազամատակարարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի» բառերով.
3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում ընդգրկված Ա. Հարությունյանի և Ա. Բեգլարյանի պաշտոնների փոփոխության կապակցությամբ
«Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» և «Ա. Բեգլարյան - Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար» և «Ա. Բեգլարյան - Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի դասախոս» բառերով։