24 Դեկտեմբերի 2008, 1070 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 919-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ա. Սահակյանի փոխարեն ընդգրկել Կ. Արեյանին, Կ. Խոդիկյանի փոխարեն`
Դ. Մուրադյանին և Ա. Կոսյանի փոխարեն` Ս. Բարսեղյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ» և «Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ» և
«Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար» բառերով,
գ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում
«Գ. Բավեյան - Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Բավեյան - Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի ասպիրանտ», իսկ «Ա. Կոսյան - Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերը` «Ս. Բարսեղյան - Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով։