Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1067 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 940-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ռ. Մանուկյանի փոխարեն ընդգրկել Լ. Նանյանին, Ս. Պիպոյանի փոխարեն`
Ս. Մելիքյանին, Հ. Ջիվանյանի փոխարեն` Ա. Պետրոսյանին, Կ. Հովսեփյանի փոխարեն`
Հ. Բարսեղյանին, Ս. Բադալյանի փոխարեն` Ս. Մեսրոպյանին, Յու. Սաֆյանի փոխարեն` Ա. Մկոյանին, Հ. Թոռունյանի փոխարեն` Ս. Պետրոսյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերը փոխարինել «Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ս. Պիպոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության միջին և նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ», «Հ. Ջիվանյան - Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի տնօրեն» և «Կ. Հովսեփյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի խորհրդական» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ս. Մելիքյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ», «Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ» և «Հ. Բարսեղյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի օգնական» բառերով,
գ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Բադալյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր», «Յու. Սաֆյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ» և «Հ. Թոռունյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ս. Մեսրոպյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի դոցենտ», «Ա. Մկոյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր» և «Ս. Պետրոսյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի օգնական, պատմության ամբիոնի դոցենտ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Ալեքսանյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
ֆիզդաստիարակության ֆակուլտետի 2-րդ կուրսի
ուսանողուհի

Լ. Ավագյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
պատմաբանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի
ուսանողուհի

Ա. Գևորգյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
ֆիզմաթ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի»։


Ջ. Դանիելյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի օտար
լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Ա. Դինարյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Հ. Շախուլյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի
բնաաշխարհագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի
ուսանողուհի

3) խորհրդի անդամի պաշտոնի փոփոխության կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Նազարյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ» բառերը փոխարինել
«Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Բաղրամյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ինժեներատեխնիկական ամբիոնի վարիչի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Բաղրամյան - Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ինժեներատեխնիկական ամբիոնի պրոֆեսոր» բառերով։