24 Դեկտեմբերի 2008, 1065 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Կ. Մելքոնյանի փոխարեն ընդգրկել Ա. Հակոբյանին, Ս. Բարսեղյանի փոխարեն`
Ն. Պողոսյանին, Կ. Մինասյանի փոխարեն` Հ. Մելիքյանին, Ռ. Դալլաքյանի փոխարեն`
Վ. Կատվալյանին.
2) այդ կապակցությամբ`
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Կ. Մելքոնյան - կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ», «Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը`
«Ն. Պողոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերով,
բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Կ. Մինասյան - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Հ. Մելիքյան - Գավառի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի վարիչ», «Ռ. Դալլաքյան - Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ» բառերը` «Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան» բառերով.
3) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Տ. Մուկուչյան - ՀՀ վարչական դատարանի նախագահ
(համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փոխնախագահ
Ա. Մելիքյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ա. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Է. Ղազարյան - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի
ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ»,
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Վարդանյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական
ֆակուլտետի ուսանող
Ա. Ոսկանյան - Գավառի պետական համալսարանի
աշխարհագրության ամբիոնի հայցորդ
Հ. Քիշոյան - Գավառի պետական համալսարանի բանասիրական
ֆակուլտետի ուսանողուհի
Ս. Սուչյան - Գավառի պետական համալսարանի
տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի
Ռ. Նավոյան - Գավառի պետական համալսարանի բնագիտական
ֆակուլտետի ուսանող
Լ. Դանոյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար
մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողուհի».
4) խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ`
ա. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ» բառերով,
բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի ռեկտոր» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան - փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր», «Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր» բառերը` «Ի. Խլղաթյան - Գավառի պետական համալսարանի «Հաշվապահական հաշվառում» ամբիոնի պրոֆեսոր», «Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ» բառերը` «Ն. Կուտուզյան - Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկան», իսկ «Վ. Կարապետյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերը` «Վ. Կարապետյան - Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի վարիչ» բառերով։