Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2008, 1064 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 405-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Գրիգորյան - ԳՊՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր

Ռ. Վարդանյան - ԳՊՀ-ի գիտական գծով պրոռեկտոր

Ա. Մարտիրոսյան - ԳՊՀ-ի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

Լ. Ներսիսյան - ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Ա. Դինգչյան - ԳՊՀ-ի ճարտարագիտական մասնագիտությունների
ֆակուլտետի դեկան

Ն. Շափաղաթյան - ԳՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ

 


Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Բաղդասարյան - ԳՊՀ-ի «Տարրական կրթության մանկավարժություն և
մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի

Ա. Դավթյան - ԳՊՀ-ի «Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի
ուսանողուհի

Ս. Խաչյան - ԳՊՀ-ի «Էլեկտրոնիկա» մասնագիտության 4-րդ կուրսի
ուսանող

Շ. Մարտիրոսյան - ԳՊՀ-ի «Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի
ուսանողուհի

Մ. Մինասյան - ԳՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության
3-րդ կուրսի ուսանողուհի

Հ. Մկրտչյան - ԳՊՀ-ի «Էներգետիկա» մասնագիտության 3-րդ կուրսի
ուսանողուհի».


2) խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ`
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Լ. Սարգսյան - Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան» բառերը փոխարինել
«Լ. Սարգսյան - Թունիսում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան», իսկ
«Գ. Մանուչարյան - ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական» բառերը` «Գ. Մանուչարյան - Գորիսի վարժարանի փոխտնօրեն» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում
«Ե. Բաղդասարյան - ԳՊՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար», «Կ. Սահակյան - ԳՊՀ-ի դոցենտ, հումանիտար մասնագիտությունների դեպարտամենտի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար» և «Կ. Մովսիսյան - ԳՊՀ-ի դոցենտ, ֆիզիկայի և ԸՏԱ-ի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ե. Բաղդասարյան - ԳՊՀ-ի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ», «Կ. Սահակյան - ԳՊՀ-ի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» և «Կ. Մովսիսյան - ԳՊՀ-ի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերով։