18 Դեկտեմբերի 2008, 1036 - Ա
Մ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական Ա. Թարվերդյանին 2008 թվականի դեկտեմբերի 18-20-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական ծառայության եվրոպական ցանցի համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Թարվերդյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Մ. Բադալյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարի, կկատարվեն հրավիրող կողմի հաշվին.
2) Ա. Թարվերդյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Բադալյանի և Ա. Թարվերդյանի Փարիզ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։