17 Դեկտեմբերի 2008, 1032 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 232-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակում «2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։
2. Հաստատել ջրային համակարգերի ռիսկի գնահատման իրադարձությունների հավանական զարգացումների և անվտանգության սահմանային ցուցանիշների սահմանման համար նախատեսվող աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի։
u_files/file/decrees/varch/2008/12/08_1032.pdf