Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2008, 1028 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, Հ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԵՎ Մ. ԱՊԵՐՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Ռուսաստանի Դաշնության դատախազության մասնագետների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վ. Վարդանյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի պետ Հ. Ստեփանյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լ. Թադևոսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչության պետի տեղակալ Մ. Ապերյանի` 2008 թվականի նոյեմբերի 18-20-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։