15 Դեկտեմբերի 2008, 1015 - Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ, Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ, Ա. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Շահնազարյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Ա. Մարգարյանին 2008 թվականի դեկտեմբերի 15-18-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ քննարկումներ անցկացնելու համար։
2. Տ. Դավթյանի, Վ. Արամյանի, Ա. Շահնազարյանի և Ա. Մարգարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Դավթյանի, Վ. Արամյանի, Ա. Շահնազարյանի և Ա. Մարգարյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։