17 Փետրվարի 2004, 80 - Ա
Ա. ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետն ու 151-րդ հոդվածը՝
1. Արթուր Մանասերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ` մեկ տարի ժամկետով:
2. Սահմանել Ա. Մանասերյանի պաշտոնային դրույքաչափը` «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: