4 Դեկտեմբերի 2008, 991 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 820-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 820-Ա որոշման N 7 հավելվածով հաստատված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (21-ը օգոստոսի, 2008 թվական, ՀՕ-149-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետի երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի N 471 և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1386-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում»։